Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդիմությունը պետք է հստակ ձևակերպի իր պահանջները

Ընդդիմությունը պետք է հստակ ձևակերպի իր պահանջները
16.12.2014 | 15:27

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի մեկնարկին գրանցվել է 76 պատգամավոր. քվորումն ապահովվել է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարցրել է. «Էս «Ժառանգությունը» բոյկոտը դադարեցրե՞լ է»՝ նայելով դահլիճում նստած Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ:

Իհարկե, միայն Զարուհու ներկայությունը բավարար չէր, որ խորհրդարանի նախագահը հեռուն գնացող ենթադրություններ աներ, սակայն Սահակյանը հեգնել է ու դրա համար, ինչքան էլ ցավալի է, ունի հիմքեր:
Մեր այսօրվա ընդդիմությունը չունի քաղաքական, վարքագծային ընդհանրություն: Օրինակները բազմաթիվ են. ստեղծում են միասնական ֆորմատ, սակայն իրական գործընթացները յուրաքանչյուրն իրականացնում է առանձին՝ իր օրակարգով: ԲՀԿ-ն կենտրոնացած է բացառապես շտաբային, գրասենյակային գործունեության վրա ու հրապարակ վերադառնալ չի ցանկանում, որովհետև այս պահին իր օրակարգում իսկապես չունի արտահերթ ընտրությունների խնդիր, ՀԱԿ-ը մանևրում է արտահերթ ընտրությունների պահանջի ու «քաղաքագիտական վերլուծության» միջև, «Ժառանգության» առաջնորդը խոսում է եռյակի միասնական օրակարգի անհրաժեշտության մասին, սակայն եկեք սեպարատ ու անկեղծ լինենք՝ չստացված հավաքներ է անցկացնում՝ միասնական երթից առաջ:
Եռյակի անդամ բոլոր կուսակցությունները խոսում են համապարփակ իշխանափոխության անհրաժեշտության մասին, բայց հենց փորձում ես կոնկրետացնել՝ ինչ է դա, մի տխուր պատկերի ես հանդիպում, որովհետև լսում ես միանգամայն տարբեր պատասխաններ: ՈՒ խիստ բնական, օրինաչափ, քաղաքականապես հիմնավորված է, որ Նիկոլ Փաշինյանի մեկ նախաձեռնությունը ու դրան հաջորդած եռյակի արձագանքը կարող էին կասկածներ ծնել, հասարակական կասկածներ, որ օրվա հարթակային ընդդիմությունն իրականում ձգտում է իշխանափոխության:
Կամ երեկվա բոյկոտը: Եթե եռյակի պատգամավորները դա անում էին՝ արտահերթ նիստի առիթով, ապա խորհրդարանական նիստերի բոյկոտը պետք է սկսեին իրենց նախաձեռնության տապալումից հետո ու շատ ավելի հստակ և կոնկրետ քաղաքական պահանջով: ՈՒ որ ամենակարևորն է՝ այդ պահանջը պետք է մարսված ու հասկանալի լիներ, առաջին հերթին, ընդդիմությանը մաս կազմող պատգամավորների համար, այլապես՝ այսօր Զարուհին, վաղը ոչիշխանականներից մեկ ուրիշը կարող է մասնակցել ԱԺ նիստին՝ անսպառ դարձնելով Գալուստ Սահակյանի կսմթոցը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ